Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Որ աշակերտներն ապահով երթևեկեն

Որ աշակերտներն ապահով երթևեկեն
01.09.2014 | 17:34

Դպրոցահասակ երիտասարդներն արդեն ունեն հետիոտնային ուղեցույց և գործնական առաջադրանքների ձեռնարկ:

Այս մասին irates.am-ին փոխանցեցին Գյումրիում գործող «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ-ի մեր գործընկերները` հավելելով, որ մայիսի 26-ից սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ մեկնարկել է «Իրազեկությունը` անվտանգ կյանքի երաշխիք» 4-ամսյա ծրագիրը: Սրանով փորձ է արվում դպրոցահասակ երիտասարդների շրջանում բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների, նշանների վերաբերյալ գիտելիքների և իրավագիտակցության մակարդակը:
Ծրագրի շրջանակում լույս են ընծայվել «Ճանապարհային երթևեկության կանոնները դպրոցահասակ երիտասարդների համար» ուղեցույցը և «Ճանապարհային երթևեկության կանոնները» գործնական առաջադրանքների ձեռնարկը: Հրատարակված 250 ուղեցույցները և 250 ձեռնարկները նոր ուսումնական տարվա սկզբին հավասարաչափ կփոխանցվեն ծրագրի շահառու հանդիսացող Գյումրի քաղաքի թվով 6 ավագ դպրոցների գրադարանների հաշվեկշռին:
Իսկ օգոստոսի 28-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել վերոնշյալ հրատարակված ուղեցույցի և ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցել են ծրագրի շահառու դպրոցների, մարզպետարանի, ոստիկանության, ինչպես նաև թվով 17 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ